ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Հայկ Դեմոյան․ Սա կոչ է, որը գրում եմ Սարդարապատի օրերին արված հայտարարությունների ոճով

Հայկ Դեմոյան․ Սա կոչ է, որը գրում եմ Սարդարապատի օրերին արված հայտարարությունների ոճով
10.11.2020 | 09:20

ՀԱՅԵ՛Ր,


Սա կոչ է, որը գրում եմ Սարդարապատի օրերին արված հայտարարությունների ոճով։ Ծանր օրեր ու տարիներ բազմաթիվ անգամ ենք ունեցել մեր պատմության ընթացքում, բայց միշտ կարողացել ենք հաղթահարել բոլոր դժվարություններն ու հաղթանակած դուրս գալ։
Հանուն մեր ապագայի ու անվտանգության շատ արագ պետք է ինքնակազմակերպվենք ու չվախենանք, այո՛, առաջին հերթին չվախենանք, չընկրկենք ու հավատանք մեր ուժերին։
Իրավիճակը պահանջում է արագ կողմնորոշում ու սթափ որոշումներ, որոնք բախտորոշ նշանակություն են ունենալու բոլորիս համար։


ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ չմոռանանք, որ մեր բանակը դեռ կռվում է թշնամու դեմ և բոլոր մեր գործողությունները միտված պետք է լինեն մեր զինվորների շրջանում խուճապային տրամադրությունների բացառմանը։ Մեր զինվորներն ու սպաները պետք է վստահ լինեն, որ թիկունքն ամուր է ու անսասան։


ԵՐԿՐՈՐԴ, շատ արագ պետք է կողմնորոշվենք անհրաժեշտության դեպքում ժամանակավոր կառավարություն կազմակերպելու և հստակ լիազորություններով օժտելու համար։ Դա պետք է արվի միմիայն ՀՀ օրենսդրությանը համապատասխանող գործընթացով՝ քաոսից խուսափելու համար։


ԵՐՐՈՐԴ, չտրվել սադրանքների ու չկշռադատված գործողությունների, որոնք կարող են սրել իրադրությունը երկրի ներսում։ Կայունության պահպանումն ու անկումնային տրամադրությունների բացառումը պետք է լինի համար մեկ հրամայականը այս պահին։


ՉՈՐՐՈՐԴ, մենք պարտություն չենք կրել ռազմի դաշտում, ճիշտ հակառակը, մեր դիմադրության ունակություններն ու հնարավորություններն են պատճառ հանդիսացել, որպեսզի մեզ պարտադրեն անընդունելի պայմաններ, որոնք հող կարող են նախապատրաստել նոր ցեղասպանություն իրագործելու համար։ Մենք ազգովի դա թույլ չենք տա։ Դա պետք է բացառենք բոլոր հնարավոր ու անհնարին ձևերով։ Մեր բանակը կարող է դիմադրել ու հաղթել։ Սա է նման շտապողականության պատճառը։


ՀԻՆԳԵՐՈՐԴ, այսօր առաջնորդներ պետք չէ փնտրել, քանզի առաջնորդը լինելու է հենց հայ ժողովուրդը։ Միմիայն սթափ գործելով ու կշռադատված քայլերի դիմելով կարող ենք դիմակայել այս մարտահրավերին, հաղթահարել բոլոր վախերն ու խոչընդոտները։


ԼԻՆԵՆՔ ԽՈՀԵՄ, ՄԻԱՍՆԱԿԱՆ ՈՒ ՎՍՏԱՀԵՆՔ ՄԵՐ ԲԱՆԱԿԻՆ
Վհատվելն ու հուսահատվելը հավասարազոր է դավաճանության․․․

Դիտվել է՝ 5142

Մեկնաբանություններ